Nnr2.com.ua-ի փոխանցմամբ` մարդը բնության մեջ էլ չի դադարում երազել հանգստի մասին, իսկ ոմանց մեջ ընդհանրապես խուճապ է առաջացնում այն միտքը, որ պետք է ուժեր և ժամանակ ծախսել վրան տեղակայելու համար:
Նրանք, ովքեր քնել են ավտոմեքենայի մեջ, գիտեն, որ դա էլ հարմարավետ չէ, ինչպես որ կարող է թվալ առաջին հայացքից: Զբոսաշրջային վրանը նույնպես ունի իր թերությունները. դրա տեղակայումը տևական և ջանքեր պահանջոց գործընթաց է:
Pathfinder 4×4 նախագիծը կոչված է լուծելու այդ խնդիրները: Խոսքը մոլորակի «ամենածույլ» վրանի մասին է, որը հատուկ նախատեսված է ավտոմեքենայով ճամփորդողների համար: Հեռակառավարման վահանակի վրա մեկ կոճակ սեղմելը բավարար է,որ քնելու համար հարմար տեղ ստացվի: Այն գտնվում է հատուկ հարթակի վրա, որն ամրացվում է ավտոմեքենայի տանիքին: Դա իդեալական ընտրություն է ճանապարհորդների համար:







































