Սանդրա Բալոքը հասարակությանը կոչ է արել դադարել համացանցում կանանց արտաքինը և տարիքը քննարկելուց: Վերջերս համացանցում կայացած People-ի վարկածով ամենագեղեցիկ կանանց վարկանիշը դերասանուհու խոսքերով՝ առաջացրել է կանանց արտաքինի նկատմամբ մշտական քննադատություններ, որոնք կարող են հանգեցնել նրանց մոտ լուրջ հոգեբանական խնդիրների: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մեդիան կանանց որսի շրջան է բացել: ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկվում է հայտնիների տարիքը և արտաքին տեսքը: Գուցե ես միամիտ եմ, բայց ինձ այդ միտումը վրդովեցնում է»,- ասել է Բալոքը և ավելացրել, որ նա իր 5-ամյա որդուն դաստիարակում է՝ կանանց նկատմամբ լինել հարգալից: