Չեխ գիտնականների համար զարմանալի բացահայտում է դարձել այն փաստը, որ օրգազմն օգնում է ատամի սուր ցավի դեմ: Նրանք նաև իրենց հետազոտություններում պարզել են, որ կանոնավոր կերպով սեքսով զբաղվելը կանխում է կարիեսի առաջացումը: Այս մասին հայտնում է mignews.com-ն:
Օրգազմի այդպիսի ազդեցությունն ատամների վրա կապված է նրա հետ, որ արյան ճնշման բարձրացմամբ և լրացուցիչ մազանոթների աշխատանքով լավանում է արյան շրջանառությունը բերանի խոռոչում` ամրացնելով լնդերը և կանխելով բազմաթիվ ստոմատոլոգիական հիվանդություններ:
Հետազոտողները նաև հաստատում են, որ սեքսով կես ժամ զբաղվելն օգնում է ամրացնել իմունային համակարգը, ինչպես նաև այն կարող է փոխարինել 40 րոպե վազքին կամ թենիս խաղալուն:










































