Ֆրանսիական Spinali Design-ը մշակել է սմարթ-բիկինի, որն ընդունակ է ժամանակին զգուշացնել տիրոջը, որ պաշտպանիչ քսուք օգտագործելու ժամանակն է, գրում է The Local-ը: Այն ստացել է bikini connecté անունը:
Այդ լողազգեստն աշխատում է UF-ճառագայթման հատուկ տվիչների օգնությամբ, որոնք նշում են նաև օդի ջերմաստիճանը՝ համադրելով տվյալները տիրոջ մաշկի տեսակին և նրա առողջական այլ առանձնահատկություններին: Այնուհետև սմարթ-բիկինին տվյալներն ուղարկում է սմարթֆոնին՝ տեղեկացնելով մաշկի քսուքի թարմացման անհրաժեշտության մասին:
Սմարթ-լողազգեստը վաճառքի կհանվի այս շաբաթ և կարժենա 149 եվրո:










































