ԱՄՆ-ի Ամարիլո քաղաքում բիֆշտեքս ուտելու մրցույթում գրանցվել է համաշխարհային ռեկորդ. Մոլլի Շայլերը կարողացել է ուտել 9 բաժին բիֆշտեքս խավարտի հետ ընդամենը 20 րոպեում: Սլացիկ կազմվածքով աղջիկն ընդամենը կերել է 6 կգ տապակած միս և 3 բաժին կարտոֆիլի ֆրի, աղցան և ծովախեցգետնի կոկտեյլ: Այս մասին հաղորդել է kedem.ru-ն:
Մոլլին արդեն մի քանի տարի է՝ մասնակցում է այդպիսի մրցույթներին: Անցյալ տարի նա 2 բիֆշտեքսը կերել է 15 րոպեում:










































