Ամերիկացի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանգնած դիրքում սովորելն առավել արդյունավետ է: Այս մասին գրում է Direct-press.ru-ն:
Պարզվել է, որ նստարանների մոտ կանգնած աշակերտներն ավելի ուշադիր են եղել, քան նստածները. նրանց 12 տոկոսն ավելի լավ է կատարել տրված հանձնարարությունները, ինչը հավասար է ուսուցման հավելյալ 7 րոպեի:
Արդյունքները հիմնված են եղել առաջինից չորրորդ դասարանի մոտ 300 երեխաների ուսումնասիրության վրա, որն անցկացվել է մեկ ուսումնական տարվա ընթացքում:










































