Բրիտանիայի բնակիչների գրեթե մեկ քառորդը պատրաստ է աշխատել սեքս ոլորտում, որպեսզի կաողանա վճարել ծախսերը: Սրա մասին են վկայում ուսումնասիրության արդյունքները, գրում է The Independent-ը:
Հարցվածների գրեթե 22%-ը չի բացառել սեքս ոլորտում աշխատելու հնարավորությունը, ասվում է Շոտլանդիայի Սուոնսի համալսարանի կատարած ուսումնասիրության մեջ, որին գրեթե 7 հազար բրիտանացիներ են մասնակցել:
Տղամարդիկ ավելի մեծ հաճույքով են համաձայնել նման աշխատանքին, քան կանայք:
Հարցումն անցկացվել է մասնագիտությունների լայն սպեկտորում՝ մարմնավաճառությունից և էսքորտ ծառայություններից մինչև սեքս հեռախոսով և մերկապար:
Մնան աշխատանքին պատրաստ մարդկանց 39%-ը դա կանեին ուսման դիմաց վճարելու համար, իսկ 64%-ը՝ կյանքի մակարդակը բարձրացնելու նպատակով: Հարցվածների 56%-ը նման քայլի կդիմեր բնակարանային պայմանները բարելավելու նպատակով:
Հարցվածների 44%-ը նման աշխատանք կհամաձաներ կատարել բացառապես սեռական հաճույք ստանալու նպատակով:












































