Monday, 27 07 2026
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում

«Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ ԵՄ-ի հետ գործակցելիս չլինի Բելառուսի կարգավիճակում». Ստեփան Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Արևելյան հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհանես Հահնը ներկայացրել են Եվրոպական հարևանության ծրագրի թարմացված տարբերակը: Ենթադրվում է, որ Արևելյան գործընկերության անդամ պետությունների շահերին չվնասելու համար յուրաքանչյուր պետությանն ավելի տարբերակված և առանձնահատուկ մոտեցում կցուցաբերվի: Հետաքրքիր է՝ Հայաստանի դեպքում խոսքն ի՞նչ փաստաթղթի մասին կարող է լինել:

Եվրամիության ներսում այսօր Արևելյան գործընեկերության մասով կան լուրջ դիտողություններ: Օրինակ՝ մի քանի օր առաջ Ավստրիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Արևելյան գործընկերությունը պետք է որակապես փոփոխվի՝ հաշվի առնելով այլ պետությունների շահերը՝ փոխի իր քաղաքականությունը: Ակնհայտ է, որ նա նկատի ուներ Ռուսաստանին: Այս ամենը վկայությունն է այն բանի, որ, իրոք, ԵՄ-ում Արևելյան գործընկերության հետ կապված տարբեր կարծիքներ կան:

Փոփոխություններ իսկպաես նախատեսվում են, բայց փաթեթը դեռ ոչ միայն Հայաստանի, այլև մյուս պետությունների համար վերջնականապես պատրաստ չէ: Օրինակ՝ Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, բայց մենք չենք տեսնում այդ պայմանագրերի ռեալիզացիան: Նրանք հիմա մտածում են՝ ինչ տարբերակ գտնեն երկրների համար, որպեսզի հաշվի առնվի նաև Ռուսաստանի ցավոտ արձագանքը:

Հայաստանի դեպքում ակնհայտ է, որ այս Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի վերաբերյալ խոսք լինել չի կարող: Մեզ համար, որքան հասկանում եմ, մտածում են քննարկումներ սկսել առայժմ: Այսօր այդպիսի քննարկումներ, բանակցություններ չկան, երկու կողմն էլ մտածում են առաջարկների մասին:

Կարծում եմ Հայաստանի դեպքում պետք է անպայման թողնել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Այնտեղ կա և՛ դատական մարմինների բարեփոխումների, կրթության գիտության, մարդու իրավուքնների հետ կապված շատ կարևոր հարցեր: Այն հատվածը, որը նախկինում կոչվում էր Ասոցացման համաձայնագրի քաղաքական մաս, պետք է Հայաստանի դեպքում թարմացնել: Հաշվի առնելով, որ մենք ԵՏՄ անդամ ենք, պետք է այլ մոտեցում ցուցաբերվի, որպեսզի պարզ դառնա, թե Արևելյան գործընկերության մեջ՝ Հայաստանի դերը ո՞րը պետք է լինի, ընդհանրապես կա՞ այդպիսի դեր, թե՞ ոչ:

-Առանձնացված և տարբերակված մոտեցումը Հայաստանի դեպքում նիշի իջեցում չէ՞: Այսինքն՝ Հայաստանը որպես ԵՏՄ անդամ երկիր, մնացած բոլոր պետություններից ավելի պակաս կարևորության փաստաթուղթ կստորագրի, այդպե՞ս է:

-Հենց այդպես էլ կլինի՝ Հայաստանը կլինի ավելի ցածր մակարդակով, քանի որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք: Բայց ես գտնում եմ, որ բարեփոխումների հետ կապված մասը անպայման պետք է թարմացնել, դա պետք չէ խզել, կողմերը դա չեն ուզում: Հարաբերությունների մակարդակը չի կարող լինել այն, ինչ կա Վրաստանի Ուկրաինայի ու Մոլդովայի դեպքում:

Պետք է հասկանալ, որ ԵՏՄ անդամ է նաև Բելառուսը, որն Արևելյան գործընկերությունում ընդհանրապես չկա՝ ֆորմալ անդամ է այդ ծրագրի, բայց ռեալ ոչինչ չի անում: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ չհայտնվենք Բելառուսի ստատուսում: Մենք դա չպետք է թույլ տանք, քանի որ մենք ազատության ու ժողովրդավարության ավելի բարձր աստիաճան ունենք։

– Իսկ մեր կառավարությունն ունի՞ այդ պատրաստակամությունը:

– Մեր կառավարությունն էլ է ուզում այդ բարեփոխումները: Մեր պետք է փորձենք վերաթարմացնել Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը:

Դուք գիտեք, որ մայիսին Ռիգայում կլինի Եվրամիության գագաթաժողովը, նախագահում է Լատվիան: Շատ կարևոր է Ռիգայում փաստաթուղթ ստորագրել: Ոչ միայն Հայաստանը, այլև Եվրամիությունը մտածում են դա անել: Ձեր նշած հայտարարությունն էլ դրա վկայությունն է: Պարզապես Եվրամիության անդամ երկրները տարբեր մոտեցումներ ունեն Արևելյան գործընկերության մասին. ես արդեն նշեցի Ավստրիայի արտգործնախարարի բավականին հոռետեսական հայտարարությունը Արևելյան գործընկերության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում