«Խելացի» ցատկապարանը կարող է հաշվել ցատկերի քանակն ու թիվը ցույց տալ հենց օդում։ Tangram սկսնակ ընկերությունը ներկայացրել է Smart Rope-ը՝ հայտնում է Direct-press.ru-ն։
Այն տեխնիկապես պարզ է. ճկուն մասում ներկառւցված են LED-դիոդներ, որոնք երևակում են տեղեկատվությունը օգտատիրոջ աչքերի մակարդակում՝ պարանի պտույտի ստրոբոսկոպիկ էֆեկտի հաշվին։
Այն կարող է ցույց տալ նաև մարզման ընդհանուր ժամանակն ու ծախսված կալորիաների քանակը։ Ռեժիմների միջև միացումները կատարվում են բռնակներից մեկի վրա գտնվող կոճակի օգնությամբ։
Ցատկապարանը կարող է նաև կապ հաստատել Bluetooth-ի միջոցով սմարթֆոնի կամ «խելացի» ժամացույցի հետ և ցուցադրել օգտատիրոջ ակտիվության մասին տեղեկատվությունը։
Ստեղծողները նորույթը զանգվածաբար արտադրելու համար Kickstarter ֆինանսավորման հարթակում դրամահավաք են սկսել։









































