Թեյախմության պատմությունը շատ հին է: Ըստ ավանդույթի՝ այն ավելի քան 4000 տարվա պատմություն ունի:
BigPicture-ը ներկայացնում է 10 երկրներ, որտեղ ամենից շատ են թեյ օգտագործում: Զարմանալիորեն դրանց շարքում չկան ո՛չ Չինաստանը, ո՛չ էլ Հնդկաստանը:
Առաջին տեղում Թուրքիան է, որտեղ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող թեյի սպառումը կազմում է միջինը 6.87 կգ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Մարոկկոն և Իռլանդիան՝ համապատասխանաբար մեկ շնչի հաշվով՝ 4.34 կգ և 3.22 կգ սպառմամբ:
Նրանց հաջորդում են Մավրիտանիան, Մեծ Բրիտանիան, Սեյշելյան կղզիները, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Կատարն ու Ղազախստանը:


















































