Նյույորքյան նորաձև Butter ռեստորան այցելելու համար երգչուհին խառնել է մաքսին, մինին, կտրվածքներն ու ֆուկսիան, գրում է Spletnik.ru-ն:
Անցած երեկո Ռիհաննան ցուցադրել է հերթական ժամանակակից կերպարը՝ վառ վարդագույն երկար զգեստը նա համադրել է համարձակ կտրվածքներով և մինի կիսաշրջազգեստով:
Աքսեսուարների ընտրությունը նույնպես ուշադրության է արժանի՝ կապիչներով բարձրակրունկ բոկոտիկներ, սև-սպիտակ կլատչ, իսկ գլխին նա մեծ ծաղիկ է կրել: Բազմաթիվ թևնոցներն ու մեծ վզնոցը լրացրել են նրա կերպարը:
Ընդ որում, մի քանի ժամ անց նա փոխել է բոկոտիկները և հագել մեզ արդեն հայտնի սպիտակ սնիքերսները, որոնցով նույնպես շատ ոճային տեսք է ունեցել:


















































