Կառա Դելվինը որպես դերասան բավականին հաջող է հանդես գալիս: Բրիտանուհին արդեն Հյու Ջեքմանի, Ամանդա Սեյֆրիդի և Գարետ Հեդլունդի հետ նկարահանվում է Pan պրոյեկտում:
Սակայն, կինոյում հաջող կարիերա ստեղծելու համար 21-ամյա մոդելը պետք է սովորի ավելի ճշտապահ լինել, քանի որ նրա պատճառով Փիթեր Փենի մասին ֆիլմի նկարահանման հրապարակում իսկական քաոս է սկսվել, գրում է Spletnik.ru-ն:
Վերջերս Դելվինը ուշացել է Լոս Անջելես-Լոնդոն չվերթից, որի պատճառով նկարահանման գրաֆիկը խախտվել է: Նկարահանման շատ մասնակիցներ վրդովել են, որի մասին էլ պատմում են իրազեկ աղբյուրները. «Սա մոդելային բիզնես չէ, որտեղ հարթակում միայն մեկ մեծ աստղ է կանգնած, իսկ մնացած բոլորը հարմարվում են նրան: Կինոյի նկարահանումները ծախսատար են: Նկարահանումների գրաֆիկը շատ խիտ է, և եթե նկարահանվողներից մեկը չի ժամանում, «պատուհան» է բացվում, որի պատճառով ամբողջ գրաֆիկը կրկին փոոխվում է: Այս վնասները շատ դժվարությամբ են վերականգվում»:












































