Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Ազատամարտիկին ծեծելով սպանողը Երկրապահի անդամ է, գեներալ Մանվելի մտերիմներից

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ օրերս 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին՝ «Ձի Վարդանին», ծեծելով սպանած Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանը և նրա հայրը, ով ևս մասնակցել էր ծեծին, շատ սերտ կապերի մեջ են Երկրապահ կամավորական միության և ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, ևս ԵԿՄ անդամ է, որտեղից էլ ինքն ու որդին բարեկամացել են Մանվել Գրիգորյանի հետ: Ընդ որում, այդ բարեկամությունն այնքան խորն է, որ Ջունգլի ավտոմեքենաների վրա նույն պետհամարանիշն է (45 045), ինչ գեներալ Մանվելինը և Երկրապահի որոշ անդամներինը:

Սպանված ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ նման կապ նրանց միջև կա:

«Ջունգլի հայրը՝ Բաբկենը, Երկրապահի անդամ է: Կեղծ թուղթ է հանել, կեղծ մեդալներ է տարել ցույց տվել ու այդպես դարձել է Երկրապահի անդամ: Իսկ այս դեպքերից հետո նա գնացել է Երկրապահ, որ իր և որդու համար բնութագիր վերցնի՝ ներկայացնելու նախաքննական մարմնին, սակայն Երկրապահից մերժել են»,- ասաց տիկին Մարիետան:

Տիկին Մարիետան նաև հավելեց, որ Ջունգլի մայրն էլ՝ Անահիտը, ով բախտագուշակություն է անում, ախալքալաքցի է և այս օրերին աջ ու ձախ հայտարարում է, որ պատրաստվում է գործի դնել վիրահայերի միության իր կապերը:

«Նա ամբողջ 7-րդ զանգվածում հայտարարել է, որ այս օրերին պատրաստվում է թռնել Մոսկվա, գնում է վիրահայերի միություն: Ասել է՝ գնալու եմ, երկու չամադան փող բերեմ, դնեմ դատախազի դեմը, ու գործը կփակվի: Նրա խոսքով՝ իր երեխեքը ոչ մի պարագայում չեն նստելու»,- ասաց տիկին Մարիետան:

Նշենք, որ գործով նախաքննությունը շարունակվում է: Ջունգլն ու Սարգիս Ղուկասյանը կալանավորված են: Ծեծին մասնակից երրորդ անձը՝ Վիկտորը, փախուստի մեջ է, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում, իսկ Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը, ազատության մեջ է՝ ստորագրությամբ չբացակայելու պայմանով:

Տիկին Մարիետայի խոսքով՝ այս օրերին նա և նրանց ընտանիքի մյուս անդամները ազատորեն քայլում են փողոցում, «լպիրշորեն ման են գալիս», որ Վարդանի երեխաները տեսնեն, մի բան ասեն, վեճ սկսվի, հարվածեն, որպեսզի գործն ամբողջությամբ այլ ուղղությամբ շրջվի:

Ինչպես ասաց տիկին Մարիետան, առանց այն էլ դեպքից հետո Վարդանի կինն ու աղջիկը մի քանի անգամ հարցաքննության են կանչվել, առերեսման, և քննիչն անընդհատ հորդորել է լավ հիշել դեպքի մանրամանսրը: «Նա ասում է՝ կարող է մեկն է ծեծել, դուք ասում եք՝ 4 հոգի են եղել: Բայց սա այն դեպքը չէ, որ կինն ու աղջիկը ինչ-որ բան խառնեն, մի բան ավելացնեն կամ պակասեցնեն: Սա այնքան մեծ ողբերգություն է, որ ամեն ինչ պարզից էլ պարզ է՝ ուռճացրած բան չկա»,- եզրափակեց ազատամարտիկի քույրը:

Հ.Գ. Փաստորեն այս դեպքում ոչ միայն դատապարտելի է այն, որ օրը ցերեկով ազատամարտիկի են ծեծելով սպանվում, այլև, որ դա անում է մեկ այլ «ազատամարտիկ»՝ Երկրապահի անդամ և գեներալի մտերիմ: Եվ բնավ զարմանալի չէ, որ դեպքից հետո Երկրապահը ծպտուն չհանեց, ու միայն առանձին ազատամարտիկներ դատապարտեցին կատարվածը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում