Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

«Բ.-ի տղեքը պալիտ են արել…». հոգեբուժական բաժանմունքում զինվորները հարբած ծեծել են հոսպիտալի ղեկավարությանը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Ռազմիկ Մանուկյանի, Արշակ Թորոսյանի, Դավիթ Մարկոսյանի, Գարեգին Դանիելյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Մանուկյանը, ստացիոնար բուժման մեջ գտնվելով զորամասի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, երկրորդ հարկի հիվանդասենյակում, ալկոհոլի ազդեցության տակ, նույն բաժանմունքում բուժվող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արշակ Թորոսյանի և Դավիթ Մարկոսյանի հետ բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել զինծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողություն անող, իրենց նկատմամբ պետ հանդիսացող՝ զորամասի՝ հոսպիտալի հրամանատար, բժշկական ծառայության փոխգնդապետ Սահակ Օհանյանի, բժիշկներ, բժշկական ծառայության մայորներ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ:

Մանուկյանը բռնություն է գործադրել Ս. Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել ու պատռել է նրա շապիկը, կողապահարանը որպես զենք օգտագործելով՝ նետել են համապատասխանաբար՝ Մանուկյանը՝ Օհանյանի ուղղությամբ, իսկ Թորոսյանը՝ Բաբաջանյանի ուղղությամբ:

Այնուհետև, դուրս գալով հոգեբուժական բաժանմունքի մասնաշենքից, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, մոտ տասնհինգ րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Մարկոսյանը, բացի վերոհիշյալ արարքներից, բջջային հեռախոս պահանջելու հարցի շուրջ վիճաբանել է կոնսուլտացիայի նպատակով հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք ներկայացած ժամկետային զինծառայող Գարեգին Դանիելյանի հետ, հարվածել է նրան՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Ժամկետային զինծառայող Գարեգին Դանիելյանն իր հերթին, ըստ մեղադրանքի, զորամասի հանգստի սենյակում կատարել է անդամախեղում, իսկ հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, վիճաբանության մեջ մտնելով Դավիթ Մարկոսյանի հետ, նրա կողմից իրեն հարվածելուց հետո ինքն էլ բռնություն է գործադրել ու ոտքով մեկ անգամ հարվածել Դավիթի ոտքին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Դատարանը հարցաքննեց տուժողներից երկուսին՝ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սահակ Օհանյանին և բժիշկ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանին:

Զորամասի հրամանատար Օհանյանը գտնվել է տանը, երբ նրան զանգահարել է հոսպիտալում բուժում ստացողներից մեկը և հայտնել է, որ հոգեբուժական բաժանմունքում որոշ հիվանդներ ալկոհոլ են օգտագործում:

Դա արտակարգ իրավիճակ էր հոգեբուժական բաժանմունքի համար: Զորամասի հրամանատարը հենց տնային շորերով՝ մարզահագուստով շտապել է հոսպիտալ: Նա զանգահարել ու շտապ կանչել է նաև բաժանմունքի բժիշկներին: Հովհաննիսյանը ևս շտապ տեղ է հասել տնային շորերով:
Տեղում մոտ վեց րոպե սպասել են, մինչև սանիտարը բացել է հոգեբուժական բաժանմունքի դուռը:

Ըստ մայոր Հովհաննիսյանի՝ սա ցույց էր տալիս, որ սանիտարի մեղքն էլ կար բաժանմունքում կատարվողի համար, փորձել են, երևի, հնարավորինս «մաքրել» ալկոհոլի օգտագործման հետքերը:

Բայց դա անել չեն կարողացել:

Երբ Օհանյանն ու Հովհաննիսյանը մտել են հիվանդասենյակ, անմիջապես զգացել են ալկոհոլի հոտը:

Սենյակում են եղել բաժանմունքի հիվանդներ Ռազմիկ Մանուկյանն ու Արշակ Թորոսյանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ եթե Թորոսյանի պահվածքը սովորաբար ոչ ադեկվատ էր լինում, ապա ալկոհոլի ազդեցության տակ ոչ ադեկվատ էր դարձել նաև սովորաբար հանգիստ Ռազմիկ Մանուկյանի վարքագիծը:

Ըստ Հովհաննիսյանի՝ Ռազմիկի «պիժամայի» վերնազգեստը հագին չէր, սենյակը թափթփված էր, «տումբըչկեն» դրված էր սենյակի մեջտեղում, թափանցիկ շշեր կային՝ մեկի մեջ, դատելով հոտից ու գույնից, օղի էր, մյուսի մեջ՝ գինի կամ մաճառ, ուտելիքի մնացորդներ կային, Ռազմիկի ու Արշակի վարքը ոչ ադեկվատ էր, հատկապես՝ ալկոհոլը հայտնաբերելուց հետո:

Զորամասի հրամանատարի ու բժշկի մուտքը սենյակ, նրանց կողմից ալկոհոլի պարունակությամբ շշերի հայտնաբերումը Մանուկյանն ու Թորոսյանն ընդունել են ագրեսիվ պահվածքով, հայհոյանքներ են տվել, ասել են. «Բ.-ի տղեքը պալիտ են արել, մեջները տղամարդ չկա…»:

Հրամանատար Օհանյանը բռնել է Ռազմիկի ձեռքից, ցանկացել է տանել իր առանձնասենյակ, որպեսզի նրանց ագրեսիվ վարքագծի ազդեցության տակ չընկնեն հոգեբուժական բաժանմունքի 64 հիվանդները, որպեսզի իրավիճակը չդառնա անկառավարելի:

Բայց Ռազմիկն ասել է՝ չեմ գա: Սկսել են սպառնալիքներ տալ, չենթարկվել:

Եկել է ևս մի հիվանդ՝ Դավիթ Մարկոսյանը: Բժիշկ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ճանաչում է Դավիթին, նա իր հիվանդն է, նրան բնորոշ չէր այն վարքագիծը, որ դրսևորել է՝ ուրիշների ազդեցության տակ ընկնելով: Դավիթը «օգնության» է եկել նեղն ընկածներին, այդպես են նրան ուղարկել: Նա փորձել է բռունցքով հարվածել հրամանատար Օհանյանի ծոծրակին, բժիշկ Հովսեփյանը նրան հետ է մղել:

Հետո Դավիթը փորձել է աթոռակով հարվածել Օհանյանին, Հովսեփյանն այդ հարվածը կանխելու համար հարվածել է Դավիթի դեմքին: Դավիթը գոռացել է. «Էկեք օգնեք, մեզ ծեծում են»: Սեռական հայհոյանքներ են հնչեցրել:

Արշակ Թորոսյանը կողապահարանը շպրտել է Օհանյանի կողմը, մայոր Հովհաննիսյանը փորձել է խոչընդոտել, կողապահարանը դիպել է նրան, կապտուկներ առաջացրել:

«Նմանատիպ դեպքեր չեն եղել մեր հոսպիտալում,- ասաց փոխգնդապետ Օհանյանը,- սա արտառոց դեպք էր, խայտառակություն էր: Նախկինում եթե միջադեպ էլ եղել է, կարգավորվել է զրույցի միջոցով, փիշի-փիշի անելով, համոզելով: Միշտ ստանում էինք դրական էֆեկտ: Էդ օրը էֆեկտը չստացվեց: Պատճառն այն էր, որ հիվանդները ալկոհոլ էին օգտագործել… Անհասկանալի է, որ մարդիկ, ովքեր առողջություն են պարգևում նույն այդ հիվանդներին, նման վերաբերմունքի արժանացան ու այդ իրավիճակում հայտնվեցին… Բուժման մեջ, այն էլ հոգեբուժական բաժանմունքում բուժման մեջ գտնվող զինվորի կողմից ոգելից խմիչք օգտագործելը լկտիություն եմ համարում… Իրենց էնքան էին «լավ» զգում, որ հայհոյում էին, ընդհանուր սպառնալիքներ տալիս, մինչև անգամ՝ դանակ ճոճում…»:

Զորամասում՝ հոսպիտալի հիվանդասենյակներում սնունդ ընդունելն արդեն իսկ արգելված է, ուտելու համար բուֆետ է հատկացված: Ալկոհոլ օգտագործելը խստիվ արգելված է:

Զորամասի հրամանատարն ու բժիշկ Հովհաննիսյանը շեշտեցին, որ Մանուկյանին ու Թորոսյանին փորձել են համոզելով դուրս բերել հիվանդասենյակից, առանձնացնել հրամանատարի աշխատասենյակում, որպեսզի նրանց վարքագիծը չազդի մյուս հիվանդների վրա: Նրանք անընդհատ հիշեցնում էին, որ յուրահատուկ է հոգեբուժական բաժանմունքում գտնվողների վիճակը, նրանք կարող են որպես ագրեսիա ընկալել դիմացինի ցանկացած գործողությունը:

Հրամանատարի կողմից Ռազմիկի թևից քաշելուն վերաբերող շատ հարցեր տվեցին ամբաստանյալների շահերի պաշտպանները՝ փորձելով ի հայտ բերել՝ արդյո՞ք այդ գործողության պատճառով չեն ավելի ագրեսիվ դարձել հիվանդները:

Եթե, օրինակ, զորամասի հրամանատարն ու բժիշկները հիվանդասենյակ չմտնեին, կամ մտնեին ու այլ կերպ իրենց պահեին, միգուցե Մանուկյանն ու Թորոսյանն այդքան ագրեսիվ չլինեի՞ն:

Սակայն տուժողներ Օհանյանն ու Հովհաննիսյանը պնդեցին, թե իրենք չէին կարող հոգեբուժական բաժանմունքում ալկոհոլի օգտագործման մասին իմանալ ու ոչինչ չձեռնարկել: Հիվանդների կողմից ալկոհոլի օգտագործումով արդեն իսկ ստեղծվել էր վտանգավոր իրավիճակ: Իսկ եթե այդ խմած հիվանդներին, առանց իմանալու, որ խմած են, կանչեին ու դե՞ղ տային՝ նրանց բուժման դեղերը: Ի՞նչ տեղի կունենար, հնարավոր է՝ հետևանքներն ավելի ծանր լինեին:

Այնուամենայնիվ, ըստ Օհանյանի ու Հովհաննիսյանի, իրենք բաժանմունքից հանել են Մանուկյանին, Թորոսյանին, Մարկոսյանին:

Մանուկյանը դրսում նստել է գետնին, հետո պառկել է, Թորոսյանը սկսել է ճառ ասել, թե՝ ջարդեք, չենթարկվեք: «Շուշեքը փշրեցին, դուռը ջարդեցին… Հետո փախան… Նրանց բռնեցին ոստիկանության աշխատողները, իսկ Դավիթ Մարկոսյանին տեղափոխեցին կենտրոնական հոսպիտալ…»:

«Հոգեբուժարանում ամեն օր չեն խմում, որ իմանայինք, թե ինչ ենք պարտավոր անել նման դեպքում: Նման դեպք պիտի չլիներ… Միանշանակ էր մի բան՝ խմածները պիտի դուրս բերվեին ու առանձնացվեին: Եվ առանձնացվեցին: Անկանխատեսելի իրավիճակ էր, ըստ իրավիճակի էր պետք կողմնորոշվել: Ամբողջ բաժանմունքը ջարդել են, ճիշտ է, բայց կարող էին ավելի ծանր հետևանքներ լինել…»,- ասաց տուժող Հովհաննիսյանը:

Այնուամենյանիվ, պաշտպանները շարունակ նույն դիրքորոշումն էին պնդում հարցադրումների միջոցով. «Բժիշկների գործողությունները չե՞ն նպաստել, որ հիվանդներն ավելի ագրեսիվ դառնան: Հնարավոր չէ՞ր ավելի մեղմ միջոցներ գործադրել կամ պարզապես սպասել ռազմական ոստիկանության աշխատակիցներին, միգուցե հիվանդները զերծ մնային ագրեսիայից… Որքանո՞վ են բժիշկների գործողությունները եղել իրավաչափ, որքանո՞վ են դրանք նպաստել հիվանդների ագրեսիային…»:

Ամբաստանյալների հարազատները մեղադրում էին նաև հոսպիտալի սանիտարներին: Առանց սանիտարի գիտության ուտելիքն ու խմիչքը չէին կարող մուտք ունենալ հոգեբուժական բաժանմունքի հիվանդասենյակ… Ուրեմն՝ ընդհանուր հսկողությունը պատշաճ մակարդակի վրա չի եղել…

Աշխատանքային օրվա ավարտի հետ դատական նիստն ընդմիջվեց: Հաջորդ նիստին կշարունակվի տուժողների հարցաքննությունը: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 16-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում