Ըստ նրա՝ հրապարակում վիրավորներ են եղել: «Ես նկարահանել եմ, թե ինչպես են մարդկանց այդտեղից դուրս բերել: Չգիտեմ ողջ են նրանք, թե պարզապես գիտակցությունն են կորցրել, բայց մեկ բանում վստահ եմ՝ նրանք վիրավոր են: Կան վիրավորներ և՛ ոստիկանների շարքերում, և՛ նավթագործների, և՛ երիտասարդության»,-պատմել է Իդրիսովը: