Երեկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանը` համալրելով նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գալուց հետո աշխատանքից ազատված դատախազների բանակը: Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին դատախազի հսկողությամբ էր «խոտի դեզի» հայտնի գործով մեղադրանք առաջադրվել 4 երիտասարդների, որոնք մոտ 6 ամիս անցկացրեցին կալանքի տակ, դատապարտվեցին ու համաներվեցին: