Հայ դատը կորցրել է իր հեղինակությունը, սեփական գոյության իմաստավորման հրամայականի առաջ է կանգնած: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
«Հայ դատը մի լոբբիստական խումբ է, որը աչքի է ընկել 90-ականներին: Հայ դատը դադարում է այլևս գործոն լինել: Հայ դատը շարունակում է հետապնդել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին` արատավոր անվանարկումներով: ԱՄՆ իշխանությունները Հայ դատի նկատմամբ այլևս չունեն վստահություն», -ասաց Բաբաջանյանը:
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին, Բաբաջանյանը նկատեց` Ֆրանսիայի հրապարակում հավաքված 5-րդ շարասյունը ՀՀ շահերի հետ որևէ աղերս չունի. «Ընդդիմությունը չի կարող չգիտակցել մեր արտաքին մարտահրավերները, այս պայքարի վերջնանպատակը` Քոչարյանին իշխանության բերելն է»: