Tuesday, 16 04 2024
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Ինքնաթիռի տոմսը 300-360$ սահմաններում է, ավտոբուս էլ ամսվա վերջում է լինելու, մարդիկ հերթագրվել են. Թուրքիայում բնակվող հայերը ուզում են վերադառնալ

«Պատերազմի առաջին օրերից սկսած Թուրքիայում թուրքական ոստիկանությունը շատ խիստ հսկողություն է իրականացնում հայկական եկեղեցու, պատրիարքարանի տարածքում, որպեսզի կանխի հնարավոր բախումները, հայերի նկատմամբ հնարավոր հարձակումները։ Այստեղ բնակվող հայերին վտանգ չի սպառնում, սակայն հիմա ովքեր հնարավորություն ունեն, ինքնաթիռով վերադառնում են Հայաստան։ Ավտոբուսներ դեռ չկան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացի Անահիտ Վեզիրյանը։

Նա պատմեց, որ այս օրերին ավտոբուսներ դեռ չկան, սակայն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն ինքնաթիռի տոմս գնելու, հերթագրվում են ավտոբուսով գալու համար՝ անտեսելով բոլոր հնարավոր վտանգները։ Մեր զրուցակցի խոսքով, սակայն, այս ընթացքում լուծվում են նաև տեղափոխման հետ կապված անվտանգության հարցերը։

«Ինքնաթիռի տոմսը 300-360$ սահմաններում է, եթե մոտակա օրերի համար գնվի։ Բայց ոչ բոլորը ունեն դրա հնարավորությունը։ Հայաստանից այստեղ եկածները հիմնականում ոչ բարձր վարձատրվող աշխատանք են անում և չեն կարող իրենց թույլ տալ այդքան թանկ տոմսեր գնել։ Ասում են՝ ավտոբուս կլինի այս ամսվա վերջին, 200 հոգի հերթագրվել են արդեն։ Սպասում ենք։ Կոնկրետ ես ուզում եմ օր առաջ իմ հայրենիքում լինել։ Ես հրեաների տանն եմ աշխատում, ինձ վտանգ չի սպառնում։ Շատ լավ մարդիկ են ինձ հյուրընկալողները, բայց ուզում եմ մեկ ժամ շուտ Հայաստանում լինել»,- ասաց Անահիտ Վեզիրյանը։

Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանն էլ նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում ասել էր, որ հայերին լուրջ վտանգ չի սպառնում Թուրքիայում։ Պատերազմի սկսվելուց մի քանի օր հետո Թուրքիայում հայկական թաղամասերում մի քանի ցույցեր են եղել ադրբեջանցիների մասնակցությամբ, բայց միայն այդքանը։ Դրանից հետո մինչ օրս որևէ նման միջոցառում, ցույց, հայերի հետ ոչ մի միջադեպ չի եղել։ Նրա խոսքով՝ Հայաստան վերադառնալու ցանկությունը հատկապես մեծ է Հայաստանից աշխատանքային նպատակով Թուրքիա եկած Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Նրանք են, որ ուզում են վերադառնալ Հայաստան։ Իսկ տեղացի հայերը, ովքեր ունեն կացության իրավունք կամ արդեն Թուրքիայի քաղաքացի են, նման ցանկություն, կարծես, չունեն։

«Վերջին տարիներին տեղացի հայերի և այստեղի ժողովրդի միջև որոշակի մերձեցում կա։ Երկքաղաքացիության օրենքի ընդունումից հետո շատ պոլսահայեր քաղաքացիություն ստացան։ Այո՛, բոլոր հայերի հեռանկարում էլ հայրենիք վերադառնալու միտք կա, բայց ոչ այս իրավիճակով պայմանավորված»,- ասաց Էստուկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում