Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը` իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսի հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնելու մասին. «ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ, դրանք չեն բավարարում միջազգային պահանջներին»:
Նրա խոսքով` դեռ պարզված չէ նաև կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը. «Ուստի հերձման արդյունքում կարող են առաջանալ վարակի տարածման անդառնալի հետևանքներ»:
Մանրամասները՝ տեսանյութում: