NME-ի հաղորդմամբ Green Day խումբը իր նոր ստեղծագործություններից մեկը նվիրել է բրիտանացի երգչուհի Էմմի Ուինհաուսի հիշատակին: «Amy» անվանումով նոր երգը ներառվել է «Dos» ալբոմի երգացանկի մեջ: Ալբոմը հանրությանը կներկայացվի այս տարվա նոյեմբերին: Թողարկման պատրաստվող նոր սկավառակը հանդիսանում է տրիլոգիայի երկրորդ հատվածը, մյուս երկուսը կոչվում են «Uno!» և «Tre!»: Առաջին և Երրորդ սկավառակները վաճառքում կհայտնվեն 2012-ի սեպտեմբերից և 2013-ի հունվարից: Ընդհանուր առմամբ, երեք սկավառակների համար խումբը պատրաստել է 38 նոր երգ:
Էմմի Ուինհաուսը մահացել է, 27 տարեկանում, 2011-ի հուլիսի 23-ին: Նա հասցրել էր թողարկել ընդամենը ուսանողական 2 ալբոմ: 2011–ի դեկտեմբերին հրատարակվել էր «Lioness: Hidden Treasures» սկավառակը, որում ընդգրկված էին մինչ այդ անհայտ երգչուհու երգերը:
Green Day խմբի առաջատար երգիչ Բիլլի Ջոն Արմսթրոնգը նշել է, որ անձամբ չի ճանաչել էմմի Ուինհաուսին, սակայն նրա մահը համարում է ողբերգական:









































