Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Դ.Շահնազարյան. «Ազգային համաձայնություն`արտահերթ ընտրությունների միջոցով»

Այսօր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, որը հյուընկալվել էր «Հայացք» ակումբում, նշեց, թե ակնհայտ է, որ սոցիալական իրավիճակը արդեն իր մեջ պարունակում է պայթյունավտանգության տարր, և այսօր Հայաստանի տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ մոտ ապագայում, բոլոր վերլուծաբանների, տնտեսագետների կանխատեսումներով, Հայաստանը կանգնելու է լուրջ տնտեսական խնդիրների առջև, մինչդեռ իշխանությունները որևէ կերպ չեն փորձում այդ լարվածությունը թուլացնել:

Գալով հայաստանյան ներքաղաքական իրավիճակին` Դ. Շահնազարյանը նշեց, որ վերջին զարգացումների արդյունքում էապես փոխվել է Հայաստանի ներքաղաքական ներկապնակը: «Ուրվագծվում է մի այսպիսի իրավիճակ. ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունենալով Արևմուտքի աջակցությունը, փորձում է պահպանել իր իշխող դիրքերը, իսկ Ռոբերտ Քոչարյանը, օգտագործելով իր ահռելի ֆինանսական միջոցները, որոնք ժողովրդից թալանված միջոցներ են, ընդամենը փորձում է ցուցադրել, որ ինքը վայելում է Կրեմլի քաղաքական աջակցությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ բացառված է, որպեսզի Մոսկվան որևէ քաղաքական աջակցություն ցուցաբերի Ռ.Քոչարյանին` հաշվի առնելով այն հսկայական ատելությունը, որը կա մեր հասարակության մեջ նրա նկատմամբ, և հաշվի առնելով, որ նրան սպասում է ամբաստանյալի աթոռը»:

Ստեղծված իրավիճակում միակ ելքը Դ. Շահնազարյանը տեսնում արտահերթ ընտրությունների միջոցով է ազգային համաձայնության հասնելու մեջ. «ՀԱԿ-ը բոլոր խնդիրների լուծումը տեսնում է միայն արտահերթ ընտրությունների միջոցով, միայն դրա արդյունքում կհաջողվի հաստատել ազգային համաձայնություն»:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերությունների արդյունքում, երբ, փաստորեն, Ռ. Քոչարյանը փորձում է ստանալ Կրեմլի աջակցությունը, հնարավո՞ր է մի նոր պալատական հեղաշրջում, Դ. Շահնազարյանն ասաց. «Ռ. Քոչարյանը չի վայելում և երբեք չի վայելի ՌԴ աջակցությունը. նա ընդամենը փորձում է ցույց տալ, թե ունի նման աջակցություն: Ավելին` բացառված է, որ Ռ. Քոչարյանը ունենա որևէ աջակցություն դրսից և հատկապես՝ ՌԴ-ից: Եվ ընդհանրապես, բացառված է Ռ. Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու որևէ հնարավարություն»:

«Առաջին լրատվական»-ի հաջորդ հարցին` ներքաղաքական վերոնշյալ զարգացումներում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀԱԿ-ը, Դ.Շահնազարյանը պատասխանեց. «Հայաստանի ներքաղաքական կայունության երաշխավորը այսօր ՀԱԿ-ն է: Կոնգրեսը մշտապես հենվել և հենվելու է ՀՀ քաղաքացիների վստահության և աջակցության վրա, ինչը վայելել և շարունակելու է վայելել»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ արաբական աշխարհում ժողովրդի ընդվզումը սկսվեց սոցիալական խնդիրներից. հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը մարտավարական փոփոխությունների գնա, Դ.Շահնազարյանը պատասխանեց. «Սոցիալական խնդիրները հաղթահարելու միակ ուղին իշխանափոխությունն է, բոլոր սոցիալական շարժումները, որոնք այսօր ձևավորվել ու ձևավորվում են սոցիալական պահանջներ ներկայացնելով, հաջողության չեն հասնի: Միայն քաղաքական խնդիրներով կարելի է հասնել փոփոխությունների»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում