ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բյուջետային կոմիտեն հուլիսի 26-ին հավանության է արժանացրել Ռուսաստանի հետ կապված Ջեքսոն-Վենիկի ուղղումների հետաձգումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Կոմիտեի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ Կոնգրեսը հավանության կարժանացնի ուղղումների հետաձգումը այս շաբաթվա վերջում: Բյուջետային կոմիտեի հանրապետական անդամ Դեյվ Քեմպը ընդգծել է, որ ԱՄՆ-ն միայն կշահի այդ ուղղումների հետաձգումից, քանի որ կարող է մեծ շահ ունենալ Ռուսաստանի հետ համագործակցությունից:
Ներկա դրությամբ որպես Ջեքսոն-Վեննիկի ուղղումների փոխարինող հանդես է գալու Մագնիտսկու օրենքը: Ինչպես նախատեսվում է այդ օրենքը կընդունվի մյուսի մերժման հետ մեկտեղ:
Մագնիտսկու օրենքը պատժամիջոցներ է սահմանում ռուս պաշտոնյաների նկատմամբ, որոնք կապված են ՌԴ-ում մարդու իրավունքների խախտման հետ:








































