AP-ի հաղորդմամբ, ՈւԵՖԱ-ն արդեն սկսել է կարգապահական հետաքննությունն ընդդեմ «Միլան»-ի կիսապաշտպան Ջենարո Գատուզոյի:
Հիշեցնենք, որ իտալացին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղի ժամանակ հարվածել էր «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզչի օգնական Ջո Ջորդանին և խաղից հետո էլ շարունակել վիճաբանությունը:
Այսօր արդեն Գատուզոն ներողություն է խնդրել իր արարքի համար, սակայն ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ իտալացու գործն անպայման կքննվի փետրվարի 21-ին կայանալիք նիստում: