Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել փոփոխություններ մտցնել կանոնադրության մեջ: Այժմ ծովափնյա վոլեյբոլի մրցաշարերում մարզուհիներին արգելվել է հանդես գալ լողազգեստներով: Դա կատարվել է տարբեր ազգերի ավանդույթների հանդեպ հարգանքն արտահայտելու համար: Այդ մասին հայտարարել է АР-ը:
Փորձագետների կարծիքով՝ նման որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ սպորտաձևի տարածվածության վրա. գաղտնիք չէ, որ ծովափնյա վոլեյբոլը մեծ տարածում է ստացել մարզուհիների լողազգեստների շնորհիվ: