Բժիշկ Վալտեր Վագները հայտարարել է, որ Ստեպան Բոժիչի ձեռքը չի կոտրվել Արթուր Աբրահամի հետ փետրվարի 12-ին կայացած մարտում: Հիշեցնենք, որ երկրորդ ռաունդի սկզբում խորվաթ բռնցքամարտիկը ձեռքի վնասվածք ստացավ և հրաժարվեց շարունակել մարտը՝ ասելով, թե ձեռքը կոտրվել է:
«Հիվանդանոցում կատարած բուժզննման արդյունքում ոչ մի կոտրվածք չի գրանցվել: Բոժիչը լավ դերասան է», – Վագների խոսքերն է մեջբերում Bild պարբերականը:
Արթուրի մարզիչ Ուլի Վեգներն էլ ասել է, թե Բոժիչը հասկացել է, որ չի կարողանալու դիմադրել Արթուրի հարվածներին և որոշել է չշարունակել մարտը: