Tuesday, 03 10 2023
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ
ՌԴ նախագահի ձերբակալման հետ կապված աղմուկը Հայաստանում ուռճացված է. Վահե Գրիգորյան
Հռոմի ստատուտի վավերացումից օգտվելու է հայ ժողովուրդը. Վահե Գրիգորյան
Հակարիի կամրջի մոտ կտրել են աջ ականջ
Հռոմի ստատուտը պետք է վավերացվի Գրանադայից առաջ, առ այն, որ ՀՀ շրջադարձն անշրջելի է

Սաուդյան Արաբիայի զորքերի մուտքը Բահրեյն կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի

Այսօր իրանական լրատվամիջոցները անակնկալ մի տեղեկություն են տարածել, համաձայն որի՝ Սաուդյան Արաբիան զորքեր է մտցնում Բահրեյն հակակառավարական ելույթները ճնշելու համար: Անշուշտ, սա կարող է սադրանք լինել իրանական իշխանությունների կողմից, քանի որ լուրը տարածել է ինչպես ABNA կրոնական վերնախավին մոտ կանգնած աղբյուրը, այնպես էլ պետական MEHR գործակալությունը:

Ըստ այդ լուրի՝ Բահրեյն կղզի-պետությունը Սաուդյան Արաբիայի հետ կապող կամուրջներից մեկն արագ ազատվում է սովորական քաղաքացիների երթևեկից, որպեսզի արագացվի Սաուդյան Արաբիայի զորքերի մուտքը Բահրեյն: Այս տեղեկությունն այլ աղբյուրներից ճշտել դեռ չհաջողվեց:

Տեղեկացնենք, որ Սաուդյան Արաբիան և Բահրեյնը Պարսից ծոցի չորս այլ պետությունների հետ մեկտեղ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ են: Այս կազմակերպությունը, տնտեսական ինտեգրման նպատակներից զատ, ունի նաև պաշտպանական գործառույթ, և գուցե վերոնշյալ գործողությունը կատարվում է հենց այդ կազմակերպության շրջանակներում ստորագրված համաձայնագրերի հիման վրա:

Սակայն միայն իրանական աղբյուրների կողմից այս տեղեկության տարածումը հանգեցնում է մի եզրակացության, որ Իրանը փորձում է լուրջ բախումներ հրահրել տարածաշրջանում: Հիշեցնենք, որ թեպետ Բահրեյնի իշխանական վերնախավը դավանում է սուննի իսլամ, սակայն բնակչության ճնշող մեծամասնությունը շիաներ են, և այս հանգամանքը Իրանը բազմիցս է օգտագործել: Սխալ տեղեկություն տարածելով՝ Իրանը կարող է խուճապ և նոր բախումներ հրահրել Բահրեյնում:

Եթե ընդունենք, որ իրանական լրատվամիջոցների տարածված լուրը համապատասխանում է իրականությանը, ապա Իրանն այս դեպքում էլ կարող միջամտել Բահրեյնի ներքին գործերին, և այդ պարագայում պատերազմն անխուսափելի է: Բանն այն է, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան տարածաշրջանի հիմնական մրցակից տերություններն են: Իսկ մեկի առաջխաղացումն այս տարածաշրջանում չի կարող չառաջացնել մյուսի անհանգստությունը:

Այս կոնտեքստում անհրաժեշտ է նշել, որ Բահրեյնում է գտնվում ԱՄՆ ռազմածովային 5-րդ նավատորմի բազան, որը մի շարք կարևոր հանգույցներ է վերահսկում այս տարածաշրջանում: Անհրաժեշտ է ուղղակի սպասել այս տեղեկության հետագա հաստատմանը կամ հերքմանը` զարգացումների ընթացքը ճիշտ պատկերացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում