Vesti.ru-ի հաղորդմամբ, 2002 թվականի աշխարհի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը Գրոզնիում հանդիպում կանցկացնի չեչենական թիմի հետ, որի ավագը կլինի Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: Չեչեն ժողովուրդը հնարավորություն կունենա հետևել աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Կակայի, Ռոնալդոյի և Ռոնալդինյոյի խաղին:
Հանդիպումը պլանավորվում է անցկացնել մարտի 10-ին: Նույն օրը կկայանա նաև Ահմադ-Հաջի Քադիրովի անվան մարզահամալիրի բացման արարողությունը. այդ մասին հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից: «Համլիրի բացմանը, բացի բրազիլիայի հավաքականից, պլանավորում ենք հրավիրել նաև ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահներ Բլատերին ու Պլատինիին, ինչպես նաև հանրահայտ հոլանդացիներ Վան Բաստենին ու Ռայկարդին»:
Նշվում է, որ 2002 թվականի աշխարհի չեմպիոնների դեմ կխաղա Ռամզան Քադիրովի թիմը: Այսինքն՝ նախագահն ինքը կընտրի իր թիմի կազմը և խաղադաշտ դուրս կգա թիմի ավագի թևկապով: