Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, երեկ և այսօր Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կազմակերպվել են երկրի շիա մեծամասնության կողմից: Նրանք հայտարարել են, որ չեն լքելու հրապարակն այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել իրենց կողմից առաջ քաշած խնդիրները, ինչպես նաև երկրի բնակչության մեծամասնության իրավունքները չեն հարգվել: Երեկ երկրի խորհրդարանի շիաները, որոնց պատկանում է խորհրդարանի 40 տեղերից 18-ը, հայտարարել են, որ բոյկոտում են խորհրդարանի աշխատանքներն այնքան ժամանակ, քանի դեռ ցուցարարների պահանջներին լուծում չի տրվել:
Հիշեցնենք, որ Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած հուզումներից հետո Բահրեյնում ոտքի է կանգնել երկրի շիա մեծամասնությունը, որոնք բողոքում են իրենց իրավունքների խախտման դեմ: Տարբեր աղբյուրներ հայտնում են 2-3 զոհերի մասին, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Տեղեկացնենք նաև, որ, ի տարբերություն երկրի շիա մեծամասնության, երկրի իշխանության վերնախավը, այդ թվում՝ իշխող Ալ-Խալիֆա դինաստիան, դավանում են սուննի իսլամ: Այս իրավիճակից հաճախ օգտվում է շիայական Իրանը, որը բախումներ է հրարում Բահրեյնում` ապակայունացնելով իրավիճակը: