Tuesday, 09 06 2026
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք

Միանում եմ նրանց, ովքեր ուզում են, որ Վանոն վերադառնա. մամուլ

«Այն, որ Վանո Սիրադեղյանի թեման ժամանակ առ ժամանակ սկսում է հուզել մեր հասարակությանը, միանգամայն տրամաբանական է. այս գործիչը մեր պետության հիմքը դնողներից մեկն է: Ով ցանկանում է այդ պետության մեջ միայն վատը տեսնել, բնականաբար, այս առիթով մի երկու թունոտ ռեպլիկ կանի: Բայց ես փորձում եմ նկատել թե դրականը, թե բացասականը, ինչպես պետության, այնպես էլ նրա հիմնադիրների մեջ, իսկ քանի որ Վանոն բացակայում է, այս պահին կուզենայի միանալ նրանց, ովքեր շեշտում են նրա արժանիքները՝ հասկանալով, սակայն, որ անցումային ւսմենադժվար շրջանում ներքին գործերի նախարար աշխատած անձնավորությունը չէր կարող բոլոր տեսանկյուններից իրեն դրսևորել որպես կատարյալ հրեշտակ»,- գրում է «Առավոտ»-ի խմբագիրը և հավելում.

«Ես ոչ պաշտոնապես սկսեցի Վանոյի հետ շփվել 94-ի աշնանից և կարող եմ փաստել, որ նա տեսնում էր այն թերությունները, որոնէ սաղմնային ձևով կային արդեն այն ժամանակ, իսկ այսօր հարյուրապատկվել ու հազարապատկվել են: Եվ, օրինակ, նրա «Շամիրամ» նախընտրական նախագիծը, որի հասցեին հնչել և հնչում են բազմաթիվ հայհոյանքներ, իմ կարծիքով, փորձ էր՝ հակադրվելու նախևառաջ իշխանության այդ դրսևորումներին. այդ կանա՞յք էին ավելի շատ սազում խորհրդարանին, թե՞ Կարամելները, Կոմբիկերները և Նվեր Չախոյանը: Դուք կասեք, իհարկե` խորհրդարանը պետք է ընտրվի ժողովրդի կողմից, ոչ թե արհեստական խմբակցություններ ստեղծվեն ՆԳ նախարարի կողմից. տեսականորեն դա ճիշտ է, իսկ գործնականում` քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Թող նրանք, ովքեր 95-ին Կարամելներին և Կոմբիկերներին առաջին անգամ խորհրդարան մտցրին, չձևացնեն, թե իրենք միշտ արդար ընտրությունների կողմնակից են եղել:

Ընդհանրապես, բազմիցս հնարավորություններ ունեի համոզվելու, որ Վանոն հեռուն է տեսնում և այսօրվա արատներից շատերն է կանխատեսել` դեռ այն ժամանակ, երբ իշխանափոխություն տեղի չէր ունեցել, և նա հանդես չէր եկել իր հրապարակախոսական հոդվածներով: Մի անգամ Վազգեն Սարգսյանն ինձ ասել էր՝ «շատերը գովում են Վանոյի ինտուիցիան՝ նրանք չեն հասկանում, որ կարևոր խնդիրների շուրջ պարզապես շատ է մտածում»: Հիմա էլ, վստահ եմ, շարունակում է մտածել: Իսկ որ չի խոսում՝ երբեմն լռությունն ավելի շատ բան է ասում:

Միանում եմ նրանց, ովքեր ուզում են, որ նա վերադառնա: Բայց՝ վերադառնա Հայաստան, ոչ թե քաղաքականություն: Նրա, ինչպես նաև «Ղարաբաղ» կոմիտեի նրա բոլոր «գործընկերների» աստեղային ժամը 88-90 թվականներն էին՝ քաղաքական պայքարի մասին նրանց պատկերացումները, ուզեն թե չուզեն, կապված են այդ ժամանակաշրջանի հետ: Իսկ այսօր մենք ապրում ենբ բոլորովին այլ Հայաստանում և այլ աշխարհում: Կարծում եմ՝ կարիք չկա դա երկար ապացուցելու, և խորապես գնահատելով այդ մարդկանց վաստակը՝ կարծում եմ, որ նրանց մոտեցումները հնացել են:
Բարոյական տեսանկյունից Վանոյի վերադարձն, անշուշտ, դրական դեր կխաղա: Էլ չեմ ասում, թե որքանով է դրանից շահելու գրականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում