Հայաստանի միջխորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հարցում ՀՀԿ-ն ցուցաբերել է «թայֆայական» մոտեցում, այդ պաշտոններին գերազանցապես ՀՀԿ-ականներն են տիրում; Ու կարևոր չէ՝ովքեր են պատգամավորները, ինչ ընդունակություններ ունեն, կարևորը՝ նրանք լինեն ՀՀԿ խմբակցությունից: Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթ»-ի պատվիրակությունը ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի փոխարեն ղեկավարելու է ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:
Իսկ Հայաստան- Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի փոխարեն այս Աժ-ում կղեկավարի ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը: Այս նշանակումն ուշագրավ է այն առումով, որ ի տարբերություն Ա. Զաքարյանի, որն Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, Ֆարմանյանն ընդամենը շարքային պատգամավոր է»:











































