Աշխարհի ամենատարօրինակ արարածին բրիտանացի կենսաբանները գտել են բառացի իրենց ոտքերի տակ: Դա 60-աչքանի տափակ որդ է, գրում է Daily Mail-ը:
Աչքերի ռեկորդային քանակությամբ, ընդամենը 12 մմ երկարությամբ անողնաշար արարածին հայտնաբերել է «վստահություն վայրի բնությանը» ֆոնդի ղեկավար Բրայան էրշվամը` Քեմբրիջի մոտակայքի արոտավայրերից մեկում:
Ինչպես փոխանցում է «Зеркало недели»-ն`Բրիտանիայում անողնաշարը մոտ «բարեկամներ» չունի. այն բոլորովին նման չէ, օրինակ, Հյուսիսային Իռլանդիայում կամ Շոտլանդիայում ապրող որևէ որդի:
Փորձագետներն ընդգծում են, որ Էրշվամն իսկապես կարողացել է բացահայտել նախկինում անհայտ 60-աչքանի որդ:










































