Այսօր «Հայացք» ակումբում ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների մասին, նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը, իրեն բնորոշ գործելակերպով մնալով ստվերում, ԲՀԿ-ի օգնությամբ փորձում է ապակայունացնել Հայաստանի ներքաղաքական կյանքը: Նրան հաջողվել է որոշակի ապակայունացում մտցնել իշխող կոալիցիայի ներսում:
Դավիթ Շահնազարյանի խոսքերով, Սերժ Սարգսյանը վայելում է Արևմուտքի աջակցությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը փորձում է ներկայացնել, թե իբր ունի Կրեմլի քաղաքական աջակցությունը։
Սակայն Դավիթ Շահնազարյանը վստահեցրեց,որ Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվի ապակայունացնել Հայաստանը, և Կրեմլը նրան քաղաքական աջակցություն չի ցուցաբերի:
Դավիթ Շահնազարյանը նաև հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսը հենվել և հենվելու է բացառապես Հայաստանի հասարակության վրա, և որ Հայ ազգային կոնգրեսն է Հայաստանի կայունության երաշխավորը: