Տեսահսկման խցիկները ֆիքսել են, թե ինչպես են Մայքլ Ջեքսոնի քույրերն ու եղբայրները ներխուժում փոփ-արքայի տուն, անհանգստութուն պատճառում նրա երեք երեխաներին: Հորաքույր Ջանեթ Ջեքսոնը նույնիսկ ապտակել է Փերիսին, փորձել նրանից խլել բջջայինը և նրան «փոքրիկ փչացած» անվանել: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
14-ամյա աղջիկը նրանց կոչ է արել հեռանալ՝ ասելով, որ դա իրենց տունն է, այլ ոչ թե Ջեքսոնների ընտանիքինը: 500 միլիոն դոլար պարունակությամբ կտակի պատճառով Ջեքսոնի տունը կռիվ է ընկել: Պատճառն այն է, որ երգիչը կտակում չի նշել իր քույրերի ու եղբայրների անունները: Ըստ փաստաթղթի՝ կտակատեր են հանդիսանում երգչի 3 երեխաներն ու նրա մայրը՝ Քեթրինը:
Ջանեթ, Ջերմեն և Ռենդի Ջեքսոնները ներխուժել են իրենց եղբոր տուն՝ այնտեղից հեռացնելու երեխաներին:
Ջեքսոնների կռվին միջամտել են ոստիկանները: Նշենք, որ Ջեքսոնների մայրը՝ Քեթրինը, որը հանդիսանում է երեխաների խնամակալը, արդեն 9 օր է երեխաների հետ կապ չի հաստատել: Ըստ արևմտյան պարբերականների հրապարակումների՝ նրա երեխաները նրան տարել են Արիզոնա և զրկել կապի հասանելիությունից:
Երգչի անչափահաս երեխաների փաստաբանը հայտարարել է, որ նրանք ապահով չեն հարազատների շրջապատում:
Փաստի առթիվ հետաքննություն է տարվում: Ձերբակալվածներ չկան:
Ջեքսոնը մահացել է 2009-ի հունիսին՝ 50 տարեկան հասակում: Նշենք, որ օրերս նրա քույրերն ու եղբայրները պաշտոններից հեռացրին կտակի գործով զբաղվող երկու փաստաբաններին՝ նրանց մեղադրելով երգչի ստորագրությունը կեղծելու մեջ:
Visit NBCNews.com for breaking news, world news, and news about the economy










































