Ռուսաստանի Դաշնությունից Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը 2012թ. երկրորդ եռամսյակում թանկացել է. այն 3.08 դոլարից դարձել է 3.11 դոլար` 1000 խմ-ն 100 կմ տեղափոխելու դիմաց: Այս մասին հաղորդում է Irish Stock Exchange-ը:
Նշենք, որ 2010-ից տարանցման գինը որոշվում է յուրաքանչյուր եռամսյակային ձևաչափով, որը ամրագրված է ռուսական «Գազպրոմի» ու «Նավթոգազ Ուկրաինայի»` 2009թ. հունվարին կնքված պայմանագրով:
Տոկոսադրույքի չափը, մասնավորապես, կախված է եվրոգոտում սղաճի ցուցանիշից և Ուկրաինայի կողմից ներկրվող գազի սակագնից:
Այսպես, օրինակ. 2010թ. առաջին եռամսյակում տարանցման դրույքը կազմել է 2.78 դոլար` 1000 քմ-ն 100 կմ տեղափոխելու համար` այն դեպքում, երբ 2009թ. ստորագրված նոր գազային համաձայնագրով` այն կազմում էր 1.7 դոլար:
«Ուկրտրանսգազի» տվյալներով` 2012թ. առաջին կեսին Ուկրաինայի տարածքով ԵՄ է տարանցվել 43 մլրդ խմ գազ: