Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Վալենսիա»-«Շալկե» հանդիպումն ավարտվեց հյուրերին ձեռնտու` ոչ-ոքի` 1:1 հաշվով: Ամբողջ հանդիպումն անցավ «Չղջիկներ»-ի տարածքային և խաղային առավելությամբ: Արդեն 17-րդ րոպեին Մատյեի փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Սոլդադոն, ինչից հետո խաղը հանգստացավ: Իսկ 64-րդ րոպեին իր խոսքն ասեց լեգենդար Ռաուլը: Իսպանացին լավ փոխանցում ստացավ իր հայրենակից Խուրադոյից մեկ շարժումով անցավ պաշտպանից և մոտ 12 մետրից կատարած դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը` խփելով իր 70-րդ գնդակը Չեմպիոնների լիգայի խաղարկություններում: Մնացած ժամանակն անցավ տանտերերի գրոհների ներքո, բայց հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց: