Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Հուսեյն Բոլթը հայտարարել է, որ այժմ իր ժամանակաշրջանն է և ինքը կարող է ապացուցել, որ տարբերվում է մյուս աթլետներից:
«2012 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ ես կապացուցեմ, որ տարբերվում եմ աշխարհի այլ աթլետներից: Մինչ ինձ շատ լեգենդար մարզիկներ են եղել, սակայն այժմ իմ ժամանակաշրջանն է:
Ես պետք է շարունակեմ աշխատել: Գիտեմ, թե ինչ է պահանջվում չեմպիոնության համար և ինչ է ինձ անհրաժեշտ: Ուժերս կենտրոնացրել եմ հաղթանակներ գրանցելու համար»,-հայտարարել է Բոլթը: