Վարկային վարկանիշային Moody’s գործակալությունը չորեքշաբթի օրը իջեցրել է եվրոպական հակաճգնաժամային` European Financial Stability Facility (EFSF) ֆոնդի վարկանիշը կայունից բացասականի:
Ավելի վաղ գործակալությունը իջեցրել էր Գերմանիայի, Հոլանդիայի և Լյուքսեմբուրգի վարկանիշները:
Moody’s-ը հայտարարել է, որ ավելի բարձր վարկանիշ ունեցող Գերմանիան և մյուս երկրները պետք է մասշտաբային օգնություն ցուցաբերեն Իսպանիային և Իտալիային, որոնք միջազգային ֆինանսական շուկաներում բախվում են պարտքի բարձր տոկոսադրույքներին:
EFSF-ը, որը ստեղծվել է 2010թ.-ին ` որպես ԵՄ ֆինանսական կայունության աջակից, կարող է փոխարինվել Եվրոպական կարգավորող մեխանիզմով, որի ծավալը 500 մլրդ եվրո է լինելու:










































