Պաշտպանության և անվտանգության բրիտանական համալսարանի զեկույցում նշվել է, որ Սիրիայի ներքին հակամարտությանը որոշ արտաքին ուժերի կողմից միջամտությունն ավելի հավանական է դառնում:
Զեկույցում ընդգծվում է, որ արևմտյան պետությունները, ինչպես նաև Թուրքիան և Հորդանանը, նման ծրագրեր են մշակում:
Դեպքերի նման զարգացման պատճառներից մեկը Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառումն է` ինչպես Ասադի ուժերի, այնպես էլ ծայրահեղականների կողմից:










































