Այսօր Ժնևյան բանակացությունների խումբը ժամանում է Հարավային Օսիա` երկրամասում տիրող իրավիճակին ծանոթանալու համար: Այս մասին РИА-Новости-ին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի մամլո խոսնակը:
ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության ներկայացուցիչներից բաղկացած խմբի անդամները հանդիպելու են նախագահ Կոկոյտիի, հետհակամարտային կարգավորման հարցերով նրա օգնական Բորիս Չոչիևի հետ:
Ժնևյան բանակցությունները սկսվել են 2008 օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո, և մի շարք հանդիպումներից հետո մշակվել է հակամարտության գոտում միջադեպերի կանխման մեխանիզմ, տեղեկացնում է Trend-ը: