Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի քաղաքական գործիչները շարունակում են Վաշինգտոնից ավելի անկախ լինելու քաղաքականությունը: Սենատոր Լի Բրայթն առաջարկել է շրջանառության մեջ դնել նահանգի համար նոր արտարժույթ:
Նահանգը կարող է ունենալ իր սեփական փողը` ոսկուց և արծաթից մետաղադրամներ: Այս առաջարկի կողմնակիցներն ասում են, որ նման քայլը թույլ կտա հերթական ճգնաժամի ընթացքում խուսափել լուրջ տնտեսական կորուստներից:
Այս քայլի իրականացման մեծ հավանականություն կա, քանի որ նահանգներն իրավունք ունեն սեփական արտարժույթն ունենալու: Այսօրինակ առաջարկներ հնչել են նաև Ջորջիայում, Վիրջինիայում և Միսուրիում:
«Մարդիկ կորցնում են հավատը դոլարի նկատմամբ, մենք պետք է ապահովագրվենք»,- ասել է սենատոր Լի Բրայթը: