Ռեփեր Կերտիս Ջեքթսոնը, որը հայտնի է 50 Cent անունով, Նյու Յորքում ստացել է փրոմոութերի լիցենզիա: Այս մասին գրում է Business Insider-ը:
Դա նշանակում է, որ ռեփերի TMT (The Money Team) ընկերությունը կարող է կազմակերպել մարտեր այդ նահանգում:
TMT-ն փորձում է ստանալ Նևադայի ատլետիկական հանձնաժողովի լիցենզիան: Լաս Վեգասում տեղի են ունենում մեծ քանակությամբ մրցույթներ, հիմնականում բռնցքամարտի առաջնություն:
50 Cent-ի փրոմոութերական ընկերությունն արդեն ունի առաջին հաճախորդները: Նրանց թվում են 2004թ. Օլիմպիական խաղերի օլիմպիական չեմպիոն, կուբացի Յուրիորկիս Գամբոան, որը հանդես է գալիս մինչև 50 կգ քաշայինների կարգում ու Աթենքի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Անդրե Դիրելը, ով հանդես է գալիս մինչև 76.2 կգ քաշայինների կարգում: