Tuesday, 09 06 2026
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը

Արմեն Աշոտյանն ընդունել է ԻԻՀ նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից:

Նախարարը շնորհավորել է դեսպան Ռեիսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նշելով, որ Հայաստանում ԻԻՀ դեսպան լինելը պատվաբեր և պարտավորեցնող աշխատանք է, որը պահանջում է ամենօրյա նվիրում` հաշվի առնելով տարբեր ոլորտներում երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԻԻՀ կատարած այցի ընթացքում տպավորվել է պետության` կրթության և գիտության բնագավառին հատկացված ներդրումների ծավալներով և հույս հայտնել, որ կրթության ոլորտում երկու երկրների միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրով նախանշված ծրագրերը զարգացում կապրեն, մասնավորապես, Թեհրանի համալսարանում հայագիտական և ԵՊՀ-ում իսլամագիտության կենտրոնների բացման տեսանկյունից:

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ` այդ համատեքստում նշելով, որ օտարերկրյա ուսանողների ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացում սահմանվել են ամենախիստ չափանիշները ԱՊՀ տարածքում` հաշվի առնելով մի շարք ահազանգեր:

Մուհամմադ Ռեիսին իր հերթին նշել է, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը` ընդծելով երկու երկրների հազարամյա պատմության ընթացքում ձեռք բերված բարձր մշակութային և քաղաքակրթական նմանությունները, և վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի Հայաստանի և Իրանի միջև կապերի սերտացմանը:

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև մի շարք այլ խնդիրներ, այդ թվում` գիտխորհուրդների, բուհական և հետբուհական կրթության հետ կապված հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում