Ըստ գերմանական մամուլի՝ «Միլան»-ի մարզչական անձնակազմը հետաքրքրված է գերմանական «Բավարիա»-ի հոլանդացի ֆուտբոլիստ Արյեն Ռոբենի ծառայություններով:
Ըստ աղբյուրի՝ «Միլան»-ը դիմել է ֆուտբոլիստին, ապա թիմին առաջարկել է 20 միլիոն եվրո՝ հոլանդացու տեղափոխության դիմաց:
Հիշեցնենք, որ Ռոբենը վերջերս է պայմանագրի ժամկետը երկարաձգել «Բավարիա»-ի հետ՝ մինչև 2015 թվականը:









































