Tuesday, 16 04 2024
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ

Ջունգլիների արքան և հեռուստաեթերի տիրակալը (տեսանյութ)

Մի քանի օր առաջ ես տեսա բարգավաճ Հայաստանը: Ոչ թե հեռուստացույցով, ոչ թե իբրև գովազդ, այլ՝ իրականություն դարձած: Փառք Աստծո, ոչ թե ողջ Հայաստանով մեկ, այլ նրա մի փոքր հատվածում՝ Երևանի հյուսիսային ելքի մոտ, Երևան-Սևան ավտոճանապարհի վրա: Իսկ դեռ կենդանաբանական այգու մոտ ես չէի էլ կռահում, որ հանդիպել եմ բարգավաճման Ֆենոմենին: Երթևեկությունը պողոտայի այդ հատվածում դանդաղել էր, որովհետև ինչ-որ հարսանյաց շարասյուն իր դանդաղ ընթացքն էր պարտադրում երթևեկության մնացած մասնակիցներին:

Հարսանքավորների մեքենաները զբաղեցրել էին պողոտայի բոլոր երեք գծերը և իրենց հաճույքով էին առաջ շարժվում: Բայց հաճույքը ոչ թե այն էր, որ իրենք հարսանիք են անում, այլ այն, որ իրենք են որոշում, թե ուրիշները ինչպես պետք է շարժվեն: Բուն շարասյունից հեռու գտնվողները իրենց հատուկենտ շչակներով փորձում էին բողոք արտահայտել, իսկ անմիջապես հետո երթևեկողները նախընտրում էին ոչինչ չձեռնարկել, որովհետև թերևս գլխի էին ընկել, թե ում հետ գործ ունեն: Իսկ մյուսներին սա պարզ դարձավ ավելի ուշ, երբ շարասյունը կանգ առավ Գագիկ Ծառուկյանի հայտնի տան հարևանությամբ գտնվող հայտնի բենզակայանի մոտ: Շարասյունը կանգ առավ ոչ թե ըստ եվրոպական, այլ բարգավաճած Հայաստանի չափանիշների, այսինքն՝ ոչ թե աջ քաշելով, այլ՝ ուղղակի:

Այնպես որ, իրենց կանգնելուց հետո երթևեկությունը ընդհանրապես փակվի: Երթևեկությունը կանգնեց, և միջպետական նշանակություն ունեցող ճանապարհը խցանվեց: Ես սկզբից գլխի չընկա, թե ինչն է կանգառի բուն իմաստը, բայց ինչքան հասկացա հեռվից հեռու, տարածվող լուրերը վերլուծելով՝ նորապսակները կանգառ էին արել վերը նշված բենզակայանի մոտ տեղադրված առյուծի արձանի մոտ լուսանկարվելու:

Այս առյուծը Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ի խորհրդանիշն է, և, փաստորեն, որոշակի խումբ մարդկանց համար այն ձեռք է բերել մոտավորապես նույն արժեքը, ինչ զոհված ազատամարտիկների կամ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը, որովհետև ինչքան գիտեմ, հայ ավանդական հարսանիքի ժամանակ նկարվելու տեղը վերը նշվածներն են: Այդ լուսանկարահանումով հայաստանցի հարսանքավորները հարգանքի տուրք էին մատուցում հայրենիքի համար կյանքը զոհածներին, ու բարգավաճման մոդելում, փաստորեն, հարգանքի տուրքի օբյեկտը փոխվում է:

Այսպիսով՝ որոշակի խումբ մարդիկ հարգանքի տուրք են տալիս թագավորին՝ կենդանիների թագավորին: Իհարկե, մենք՝ ՀՀ ազատամիտ քաղաքացիներս, ասում ենք, որ նրանք ազատ են իրենց ընտրության մեջ և ում ուզում են, թող հարգանքի տուրք մատուցեն: Բայց պրոբլեմն այն է, որ նրանք ամենևին էլ նույն կարծիքի չեն մեր մասին: Եվ իրենց կարծիքով, երբ իրենք հարգանքի տուրք են մատուցում իրենց կուռքին, մենք բոլորս պետք է կանգնենք: Եվ դրա համար նրանք փակած են պահում մայրուղու բոլոր երեք գծերը, որ մենք հանկարծ անտարբեր չանցնենք կուռքի պաշտանմունքի արարողության կողքով: Այլ կանգնենք և հասկանանք, որ այստեղ տիեզերական իրադարձություն է տեղի ունենում:

Եվ ի դեպ, սա շատ լավ հասկացավ դեպքի վայրում գտնվող պետավտոտեսչության բրիգադը, որը արագ ծլկեց, որ վարորդները բողոքով իրեն չդիմեն: Այսինքն՝ պետության ներկայացուցիչը բացառեց երթևեկության վերականգնման սահմանադրական ճանապարհի հնարավորությունը: Եվ միջպետական նշանակության ճանապարհ դուրս եկածները ստիպված էին սպասել, մինչև բարգավաճման ծեսը ավարտվի: Նրանք ստիպված էին այդ ծեսի մասնակիցը դառնալ: Այս միջադեպը ինձ ստիպեց առանձին և լուրջ զննության ենթարկել կենդանիների թագավորին: Այս առյուծը մի ձեռքին գավազան է պահում, իսկ բերանից երևում են սարսափազդու ժանիքները: Նա պատրաստ է խժռել յուրաքանչյուրի և, ինչպես հին կուռքերը, բոլորին հրավիրում է իրեն պաշտելու, և այս քայլին չգնացողների ճակատագիրը կանխորոշված է՝ խժռվել:

Եվ նրանց երազած ՀՀ քաղաքացին նման է վերը հիշատակված պետավտոտեսուչին, ով այլևս չի կարող իրացնել պետության կողմից իրեն վերապահված իրավունքներն ու լիազորությունները: Պետավտոտեսուչը, իր երկրի կողմից փողոց քշված, ամեն օր սնվում է այդ հարսանքավորների ձեռքից, և բնականաբար, չի կարող թեկուզ օրինական հրամաններ արձակել նրանց հասցեին:

Եվ այս պետավտոտեսուչի օրինակով նրանք ուզում են ձեռնասուն դարձնել ՀՀ քաղաքացուն և սրա համար են կարտոշկա ու ցորեն բաժանում, տրանսպորտով ու բժշկով ապահովում, որ մարդը հասկանա, որ չի կարող ապրել առանց նրա, այդ ամենահաս և ամենակարող ձեռքի, և այդ ձեռքը տեսնելիս խոնարհվի ամեն անգամ: «Բայց ինչո՞ւ եք անտեր, ես եմ ձեր տերը»,- ասում է մեկ այլ հեթանոսական-կռապաշտական խմբի՝ ՀՀԿ-ի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը գյումրեցի մի տարեց քաղաքացու հարցին ի պատասխան՝ ակամա մատնելով իր հավակնությունը ժողովրդի հոր դերին: Ասել կուզի՝ պետությունը ես եմ, ես եմ տերը, ես եմ ալֆան ու օմեգան, մտքեր, որոնց մերօրյա հեղինակների օբյեկտիվ տեղը հոգեբուժական հիվանդանոցն է կամ էլ առնվազն նարկոդիսպանսերը:

Բայց այնպես, ինչպես բարգավաճողները խցանել էին միջպետական ճանապարհը, այնպես էլ ՀՀԿ խորհրդի նախագահը խցանել է հայրենական եթերը և այն դարձրել սեփական անձ-կուռքի պաշտանմունքի թատերաբեմ: Եվ 80-ամյա այն կինը, որ հեռուստախցիկի առաջ շնորհակալություն է հայտնում բանակից վերադարձած իր թոռնիկի համար, այսպիսով Սերժին երկրպագող բազմությանը ծափերի առիթ տալով, միանգամայն անկեղծ է: Նա հո գիտի, որ մեծ հաջողություն է գիշատիչների ձեռքից երեխա ետ ստանալը: Նա հո գիտի, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է արժանանալ Պողոս Պողոսյանի բախտին, և չի գտնվի անգամ հայի աչքերի մասին ոռնացող մի համբալ, որը մեռնողի աչքերի մեջ նկատի օգնության աղերսանքը կամ էլ տեղի ունեցածի մասին վկայի սեփական ժողովրդի առաջ»:

Նիկոլ Փաշինյան

«Հայկական ժամանակ», 2006թ. դեկտեմբերի 5

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում