Էլթոն Ջոնն ու Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը Google –ին և մյուս որոնողական պորտալներին մեղադրում են իրենց ստեղծագործությունների ցանցահենային տարբերակները օգտատերերին հասանելի դարձնելու մեջ:
The Daily Mail –ի փոխանցմամբ՝ փոփ երգիչ Սայմոն Քոուելը, The Who-ի կատարող Ռոժե Դոլթրին, Led Zeppelin-ի աստղ Ռոբերտ Փլանթն ու երգահան Լորդ Լլոյդ-Ուեբերը նույնպես միացել են արշավին՝ կոչ անելով ավելի ակտիվորեն պայքարել մտավոր սեփականության ապօրինի պատճենի ու տարածման դեմ:
Նրանք այս շաբաթ նշված թեմայով բաց նամակ կհղեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնին:
Մեծ Բրիտանիան և Google որոնողական հսկան վաղուց են այդ թեմայով «հակամարտում»: Պորտալը մեղադրվում է հարցումների դիմաց օգտատերերին ստեղծագործությունների ցանցահենային օրինակների հղումներ տրամադրելու մեջ:
Google-ը հերքում է ցանցահենությանն աջակցելու վերաբերյալ իր հասցեին հնչեցված մեղադրանքները և պնդում, որ այն ամսական միլիոնավոր հղումներ է ջնջում:










































