Իրանից Չինաստան նավթի ներկրումը, անցած ամսվա համեմատ, ավելացել է 17 տոկոսով` մինչև 2.6 մլն տոննա կամ օրական 635 հազար բարել նավթ:
Ինչպես հաղորդում է «Վեստի էկոնոմիկան», այսպիսի տվյալներ է ներկայացրել ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչությունը:
Այսկերպ երկիրն արդեն 3-րդ ամիսը շարունակ մեծացնում է մատակարարումների ծավալները: Համեմատության համար նշենք, որ անցած տարի Չինաստանը Իրանից գնել է միջինը 2.3 մլն տոննա նավթ ամսական կամ 557 հազար բարել նավթ օրական:
Չինաստանը իրանական նավթի խոշորագույն ներկրողն է: Հունիսին երկիրը 12 տոկոսով փակել է հումքի իր պահանջարկը այն դեպքում, երբ մայիսին ցուցանիշը կազմել է 9 տոկոս:









































