Լիտվայի Դուսյատոս քաղաքում կայացել է խեցգետին ուտելու ավանդական մրցույթը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:Միջոցառմանը մասնակցել է մի քանի մարդ: Մասնակիցներին հետևել են ավելի քան 200 հանդիսականներ:
Առաջնության մասնակիցներից պահանջվել է ուտել խեցգետինները ոչ թե արագ, այլ մանրակրկտորեն. որքան քիչ մնա կենդանուց, այնքան արդյունքը լավ կլինի: Ի դեպ, խեցգետինները նախապես կշռվել են:
2012 թվականի մրցույթի հաղթող է դարձել Էրիկաս Ցիպասը: Նա կարողացել է ուտել խեցգետինների թվաքանակի ընդհանուր քաշի 58 տոկոսը: Նրան շնորհել են խեցգետնի տեսքով մրցանակ:Ցիպասի արդյունքը լավագույնը չէ մրցույթի ողջ պատմության մեջ: Ռեկորդը սահմանվել է մի քանի տարի առաջ: Կենդանիներից մնացած զանգվածը կազմել է 30 տոկոս:
Խեցգետին ուտելու առաջնությունը Լիտվայում անցկացվում է 2006 թվականից:











































