Tuesday, 03 10 2023
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ
ՌԴ նախագահի ձերբակալման հետ կապված աղմուկը Հայաստանում ուռճացված է. Վահե Գրիգորյան
Հռոմի ստատուտի վավերացումից օգտվելու է հայ ժողովուրդը. Վահե Գրիգորյան
Հակարիի կամրջի մոտ կտրել են աջ ականջ

ԱՄՆ-ն խախտում է հավասարակշռությունը

Մինչ մեր քաղաքագետներն ու իշխանությունները հրճվում են տարատեսակ վերլուծական կենտրոնների հուսադրող հրապարակումներով` դա որակելով որպես դիվանագիտական ճկուն քաղաքականության հետևանք, ԱՄՆ նախագահը որոշել է այս տարի Սենատից ավելի քիչ գումար խնդրել Հայաստանի համար` որպես ռազմական օգնություն, քան Ադրբեջանի։ Եթե թվերով ներկայացնելու լինենք, Հայաստանին նախատեսվում է տրամադրել 3,45 մլն դոլարի օգնություն, ինչը 450 հազար դոլարով պակաս է Ադրբեջանին տրվելիք օգնության չափից։

Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ն որոշել էր պահպանել Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը` յուրաքանչյուր կողմին հատկացնելով 3,5 մլն դոլար։ Տրամաբանական հարց է ծագում` ինչո՞ւ հանկարծ ԱՄՆ նախագահը որոշեց խախտել հավասարակշռությունը` առավելություն տալով մեր հակառակորդին։

Անցյալ տարի օգոստոսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը, որով նախատեսվում է ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգում` 49 տարի ժամկետով։ Դեռ այն ժամանակ զարմանալի էր ԱՄՆ պաշտոնական հանդուրժողական դիրքորոշումը։

«Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարց է: ԱՄՆ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի: Ռուսաստանն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և դրանում կառուցողական դերակատարում ունի»,- խնդրո առնչությամբ հայտարարել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Մարկ Թոները։

Ու թեև դեռևս այն ժամանակ բազմաթիվ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ նշում էին, որ վերը բերված խոսքերը չեն արտահայտում ԱՄՆ իրական դիրքորոշումը ու հայ-ռուսական պայմանագրի ստորագրումը անհետևանք չի մնա, իշխանական քարոզչամեքենան շարունակում էր հրճվանքով ցիտել Մարկ Թոներին։

Ռազմական օգնության հավասարակշռության խախտման հետ կապված այսօր հայտարարություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, որում, մասնավորապես, ասված է. «Մենք շատ անհանգստացած ենք, որ ռազմական օգնության տեսանկյունից նախագահի հայտը կշեռքի նժարը թեքում է Բաքվի կողմը, ինչն էլ նոր պատերազմ սկսելու մասին Ադրբեջանի առաջնորդների սպառնալիքների ֆոնին կթուլացնի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»։

Նշենք, որ նախատեսվում է դադարեցնել նաև Հայաստանին հատկացվող օգնությունը Child Survival assistance և Global Health ծրագրերի շրջանակում, որն անցյալ տարի կազմել է 400.000 դոլար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում