Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ը այսօր Լիմասոլում ընկերական հանդիպում է անցկացրել Կիպրոսի առաջնության 5-րդ հորիզոնականում ընթացող «Ապոլոն»-ի հետ: Վարդան Մինասյանի սաները 7:1 հաշվով ջախջախիչ պարտության են մատնել մրցակցին:
Եթե առաջին խաղակեսում թիմերը հանդես են եկել մարտական կազմերով և ընդմիջման գնացել 2:1 հաշվի ժամանակ, ապա երկրորդ կեսում երկու թիմերի մարզիչներն էլ բազմաթիվ փոփոխություններ են կատարել և հայկական ակումբի ֆուտբոլիստներին հաջողվել է ևս 5 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
«Փյունիկ»-ի կազմում դուբլի հեղինակներ են դարձել Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Էդգար Մալաքյանը, Արտակ Եդիգարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:
Տեղեկացնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը: