Բրիտանական Тhe Independent պարբերականին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին ուշադրություն է հրավիրել իր երկրի` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության խնդրի վրա:
Грузия-online-ի փոխանցմամբ, նա այդ գործընթացը համեմատել է հաջողակ աշակերտի հետ, որին հնարավորություն չի տրվում տեղափոխվել հաջորդ դասարան:
«Մենք կարծես ՆԱՏՕ-ի դասարանի լավագույն աշակերտը լինենք: Մենք կատարում ենք ստանձնած բոլոր պարտավորությունները: Մեզ ասում են, որ լավ պատրաստված ենք և համապատասխանում ենք բոլոր չափանիշներին, սակայն թույլ չեն տալիս տեղափոխվել ավելի բարձր դասարան»,- ասել է Սաակաշվիլին և շեշտել, որ ՆԱՏՕ-ն պետք է փոխի իր վերաբերմունքը այս հարցում: